-
05.11.2019|
20:19
Մի քանի հանգամանք հաշվի առնելով՝ կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն՝ գրավ սահմանելուն՝ Մարտի 1-ի» դատավարության ժամանակ ասաց ՊՆ նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը:
-
05.11.2019|
20:19
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Թովմաս Մաչուլային և պրոռեկտոր Ռադկա Զավոդսկիին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:
-
05.11.2019|
20:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։
-
05.11.2019|
20:17
Չկան ոչ հիմքեր, ոչ պայմաններ ինձ կալանքի տակ պահելու համար, դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
-
05.11.2019|
20:16
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երևանում կայացած նիստում ընդունել է առաջարկություններ կազմակերպության անդամ երկրների համար՝ օտարերկրյա պետություններից հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը հակազդելու վերաբերյալ:
-
05.11.2019|
20:15
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի ժամանակ ՌԴ կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի հարցը չի քննարկվել, խորհրդի փակ նիստից հետո լրագրողներին ասաց ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
-
05.11.2019|
20:14
Իրանը շարունակում է նվազեցնել 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շեմը՝ Թեհրանում միջուկային էներգետիկայի ոլորտի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
-
05.11.2019|
20:13
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին 1990-ին Գերմանիայի վերամիավորմանը նպաստելու համար:
-
05.11.2019|
20:12
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:
-
05.11.2019|
20:11
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը այսօր վերսկսված դատական նիստի ժամանակ միջնորդեց Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: